ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱԿԻՐՃ / 08.03.2022

  • Եվրոպայում գազի գինը գերազանցել է 3200 դոլարը։
  • Ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 7-ին  հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է։ Հիշեցնենք, որ  12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։
  • Մարտի 8 -12-ն ՀՀ տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ մարտի 8-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
  • Երևանում մարտի 7-ին վիրավորվել է քրեական հեղինակություն Անդրանիկ Ներսիսյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ․ Հարձակվողի ինքնությունը դեռ հայտնի չէ։
  • «Բաղրամյան 26 » տելեգրամ ալիքը տեսանյութ է հարապարակել, որում Երևանի փողոցներում ոստիկանները ծաղիկներով շնորհավորել են կանանց մարտի 8-ի առթիվ։