Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները մարտի 9-ի առավոտից սկսել են վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Հիշեցնենք՝ մարտի 8-ի ժամը՝ 01:00-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու լուրը։
Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան, հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Օրերս քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Երևանյան լիճը որոշել են մաքրել ոռոգման սեզոնին: Երևանյան լճի ջուրը որոշել են աղբից մաքրել հենց ոռոգման սեզոնին: Բնապահպանների պնդմամբ, ջուրը այգիներին չի հասնի, եթե ապրիլին ու մայիսին լճում մաքրող տեխնիկա սկսի աշխատել: Մաքրության համար իդեալական ամիսը մարտն է: