01․03․2022 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՖԱՆ ՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ’ ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐՆԱՆ ՏՈՆԻՆ

Չինաստանի դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ վերջերս հայ-չինական բարեկամության դպրոցը, թիվ 135 միջնակարգ դպրոցը և Չեխովի անվան միջնակարգ դպրոցը Երևանում կազմակերպել էին մշակութային միջոցառումներ’ նվիրված չինական լուսնային օրացույցի Ամանորյա տոնին:

Տոնին հայ-չինական բարեկամության դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները ծրագիր են ներկայացրել, որի մեջ ներառված էին բանաստեղծություններ, երգեր պարիներ և այլն: Անցկացվել է նաև Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամության թեմայով նկարների մրցույթ։ Չինական ազգային հագուստով աղջիկները կատարել են չինական ավանդական պարերը։

ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յունը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին գարնան տոնի առթիվ, ինչպես նաև նվիրել Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ պատրաստված չինական գրքեր և հատուկ հուշանվերներ:

Ֆանն իր խոսքում նշել է, որ Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 30 տարվա ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են առողջ և կայուն կերպով, մշակութային փոխանակումները շարունակել են խորանալ, իսկ ժողովուրդների միջև բարեկամությունն անշեղորեն ամրապնդվել է: «Երեխաները երկրի ապագան և չին-հայկական բարեկամության ժառանգներն են» ասաց ֆան Յունը։

Երեք դպրոցների տնօրենները բարձր են գնահատել  հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության ձեռքբերումները և անկեղծորեն շնորհակալություն հայտնել Հայաստանում Չինաստանի դեսպանությանը՝ երկու երկրների միջև լեզվական և մշակութային փոխանակումներին ակտիվ աջակցելու համար:

Աղբյուր․ http://am.chineseembassy.org