03․03․2022 ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԻ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԱԼԻԶՄ» ԱՌԱՐԿԱՆ

Արտասահմանյան երկրների համալսարաններում հաջողությամբ շարունակվում է Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի (ԲԲՄԿ) «ադրբեջանական բազմամշակութայնություն»  առարկայի ուսումնասիրության նախագծի իրականացումը: Ներկայումս վերոնշյալ նախագծի շրջանակներում այս առարկան դասավանդվում է 24 երկրների համալսարաններում: Այս տարվա սկզբից այն նաև կավելացվի Պեկինի օտար լեզուների համալսարանի (ՊՕԼՀ) ուսուցման ծրագրին:

Նշենք, որ աշխարհում առաջին անգամ «Ադրբեջանական լեզու»  մասնագիտությունն Ադրբեջանից դուրս գտնվող օտարերկրացիների համար ստեղծվել է Պեկինի օտար լեզուների համալսարանուն  ադրբեջանական լեզվի ամբիոնի վարիչ, հասարակական գիտությունների չինական ակադեմիայի հրավիրված գիտնական, չինական բանասիրության գծով փիլիսոփայության դոկտոր Աղշին Ալիևի ղեկավարությամբ։

Բացի այդ, «Ադրբեջանական մուլտիկուլտուրալիզմ» առարկայի ուսուցումն արտասահմանյան բուհերում ադրբեջաներեն լեզվով իրականացվում է առաջին անգամ։ Նախագահ Իլհամ Ալիևի «Փառաբանենք Ադրբեջանը որպես աշխարհի մուլտիկուլտուրալիզմի կենտրոն» նախաձեռնությունն իրականացնելու համար մոտ ապագայում «Ադրբեջանական մուլտիկուլտուրալիզմ» առարկայի ուսումնասիրությունը կընդգրկի ավելի լայն աշխարհագրություն։

Աղբյուր․https://azertag.az