Oրերս Հայաստանում Չինաստանի դեսպան ֆան Յունն ընդունել է Հայաստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ու Հայաստանի խորհրդարանի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանին:
Դեսպան Ֆանը շնորհավորել է պարոն Աղաջանյանին և պարոն Գևորգյանին՝ Հայաստանի խորհրդարանի համապատասխան կոմիտեների նախագահների պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Նախագահները շնորհակալություն են հայտնել Չինաստանի կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած արժեքավոր աջակցության համար և հայտարարել, որ Չինաստանի հետ բարեկամական համագործակցության զարգացումը հայկական դիվանագիտության գերակա ուղղություններից է:
Աղբյուր․ http://am.chineseembassy.org