05.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՍՏԸ ՀԱՏՈՒԿ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐ Է ԹՈՂԱՐԿՈՒՄ «ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ» ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Չինաստանի դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, 2021 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային փոստային «Հայփոստ» ընկերությունն անցկացրել է «Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակը» հուշանվերային նամականիշի թողարկման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Չինաստանի դեսպան ֆան Յունը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վարչության պետ Մնացական Սաֆարյանը, «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Արարողության ժամանակ դեսպան Ֆանը և հայ ներկայացուցիչները միասնաբար ստորագրել են հոբելյանական ծրար և դրել փոստային դրոշմ: 

Աղբյուր․ http://am.chineseembassy.org