Չինաստանի դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, 2021 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային փոստային «Հայփոստ» ընկերությունն անցկացրել է «Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակը» հուշանվերային նամականիշի թողարկման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Չինաստանի դեսպան ֆան Յունը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վարչության պետ Մնացական Սաֆարյանը, «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Արարողության ժամանակ դեսպան Ֆանը և հայ ներկայացուցիչները միասնաբար ստորագրել են հոբելյանական ծրար և դրել փոստային դրոշմ:
Աղբյուր․ http://am.chineseembassy.org