07․01․2022 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՉԻՆԱՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Հայաստանում Չինաստանի դեսպանության և Վ․Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի աջակցությամբ տեղի է ունեցել չինարենի դասավանդման և ուսուցման համար մրցանակների հանձնման առցանց արարողությունը: Մրցանակը արժանացել է ստանալ 36 դասախոսներ և ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ Հայաստանում Չինաստանի դեսպան ֆան Յունը, Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Հան Մինցզեն, Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին գործերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, դասախոսներ, ուսանողներ և դպրոցականներ:

Դեսպան Ֆան Յունը, հանդես գալով ելույթով, նշել է, որ երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության հարաբերություններն արագ և առողջ են զարգանում, հումանիտար և մշակութային փոխանակումները շարունակում են խորանալ, իսկ համագործակցությունը կրթության ոլորտում դառնում է ավելի սերտ: «Ես հույս ունեմ, որ բոլոր դասախոսներն ու աշակերտները մեծ խանդավառությամբ կշարունակեն չինարենի դասավանդումը և ուսուցումը, և որ նրանք կդառնան համագործակցության հետագա զարգացման ուղեկիցը», — ասել է դեսպանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին գործերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նաև հանդես եկավ ելույթով, շնորհավորեց դասախոսներին և ուսանողներին և շնորհակալություն հայտնեց Չինաստանին՝ երիտասարդ ուսանողներին հնարավորություն ընձեռելու համար: «Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը և համագործակցությանը», — ասել է նա:

Նշենք, որ Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանին կից Կոնֆուցիոսի ինստիտուտի բացումը Հայաստանում տեղի է ունեցել 2009թ. փետրվարին, իսկ 2018 թվականի օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Չինաստանի կառավարության աջակցությամբ կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը։

Աղբյուր․ http://am.chineseembassy.org