08.02.2022 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՖԱՆ ՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՃԱՆԱՉԻՐ ՉԻՆԱՍՏԱՆԸ» ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

2022 թվականի հունվարի 27-ին Հայաստանում Չինաստանի դեսպանությունը և «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալությունը անցկացրել են «Ճանաչիր Չինաստան» մրցույթի հաղթողների պարգևատրման առցանց արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Չինաստանի դեսպան ֆան Յունը, «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալության տնօրեն տիկին Նազարյանը և 8 հաղթողներ:

Մրցույթը տևել է մեկ ամիս և ակտիվ մասնակցություն է ունեցել շուրջ 2000 մարդ՝ հասարակության տարբեր շերտերից։ Գրեթե 300 մասնակիցներ ճիշտ պատասխանեցին բոլոր 10 հարցերին։ 

«Գտնվելով նոր Պատմական Ելակետում՝ ես հույս ունեմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք չին-հայկական հարաբերությունները և համագործակցությունը նոր մակարդակի հասցնել՝ երջանկություն բերելով երկու երկրներին և նրանց ժողովրդին» — իր խոսքում նշել է ֆան Յունը:

«Այս տարվա ապրիլին Չինաստանը և Հայաստանը կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և երկու կողմերն էլ հանդիսավոր միջոցառումներ կկազմակերպեն այդ կապակցությամբ։ «Արմենպրես»-ը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Հայաստանում Չինաստանի դեսպանատան հետ՝ նոր ներդրում ունենալու Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամության ամրապնդման գործում» — ասաց տիկին Նազարյանը:

 

Աղբյուր․ http://am.chineseembassy.org