11.01.2022 ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԳԱԳԱՐԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց «Գագարին» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական միջոցառմանը, որի նպատակն է նորարարական տեխնիկայի միջոցով ապահովել համանքների ինքնաբավ զարգացումը, նպաստել բնակիչների բարեկեցությանը, աշխատանքին ու երջանկությանը: «Գագարին» նախագիծը ֆինանսավորվում և ղեկավարվում է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի կողմից, որը 2006 թվականին հիմնադրել են սփյուռքահայեր Աղաջանյանների ընտանիքը:

Վերջին երկու տարիների ընթացքում «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը Գեղարքունիքի մարզի Սևանա լճի մերձակայքում գտնվող Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք և Վարսեր գյուղերի տարածքային զարգացման լայնածավալ ծրագիր է իրականացրել։

Աղբյուր. diaspora.gov.am