Փետրվարի 14 — ին Ադրբեջանի լեզուների համալսարանում (ԱԼՀ) տեղի է ունեցել «Ադրբեջան և Չինաստան. պատմություն և համագործակցության հեռանկարներ» խորագրով գիտական սեմինար’ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Սեմինարը կազմակերպել էին Կոնֆուցիուսի ինստիտուտը և ԱԼՀ միջազգային հարաբերությունների ամբիոնը։
Սեմինարի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-չինական հարաբերությունների պատմությունը, Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության իրականացմանը և Մետաքսի ճանապարհի երկրների քաղաքական հաղորդակցության և միջմշակութային երկխոսության ապահովումը։
Աղբյուր. https://azertag.az