15.02.2022 ՖԱՐԻԴ ԳԱԻԲՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՍՊՈՐՏԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Փետրվարի 15-ին ավարտվել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ֆարիդ Գաիբովի եռօրյա այցը Չինաստան:

Գաիբովը հանդիպում է ունեցել ՉԺՀ-ի սպորտի նախարարի տեղակալ, Չինաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Լի Ինչուանի հետ, որի ընթացքում քննարկվել են սպորտի բնագավառում երկու երկրների համագործակցության և ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպման հարցերը: Հանդիպմանը մասնակցել է նաև շեֆ-դե-միսսիոն, ազգային օլիմպիական կոմիտեի միջազգային կապերի վարչության պետ Անար Բագիրովը:

Աղբյուր. https://oxu.az