23.02.2022 Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԵՂԱՐԿԵԼ Է ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կորոնավիրուսով վարակվելու պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս առիթով Cilicia TV-ն «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է. «Նկատի ունենալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը քորոնավիրուսի ախտանշաններ ցոյց տուած է, յետ քննութեան, բժիշկներու թելադրութեամբ ջնջած է յառաջիկայ օրերուն ունենալիք իր հանդիպումները, ինչպէս նաև պիտի չկարենայ մասնակցիլ Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունենալիք Սրբոց Վարդանանց տօնակատարութեան»։

Աղբյուր․ https://armenpress.am