ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱԿԻՐՃ / 11.03.2022

  • Առավոտյան Ադրբեջանը 2 արկ է արձակել Խնապատի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ
  • Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 3 դրամ է, վաճառքինը՝ 4.51։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 5.11 դրամ է։Դոլարի առքի նվազագույն գինը 510 դրամ է, վաճառքինը՝ 520 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 527 դրամ է։Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 553 դրամով, վաճառվում՝ 578 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 589 դրամ է։
  • Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
  • Արաբական  Միացյալ Էմիրություններում  մարտի 10-ին մեկնարկել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է առանձին տաղավարով։
  • «Գինեգործներն ու կոնյակագործները Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով վնասներ են կրում։ Արդեն երկու շաբաթից ավելի Հայաստանից գինի և կոնյակ չի արտահանվում». «Գինու ազգային կենտրոնի»  նախագահ Ավագ Հարությունյանը