ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱԿԻՐՃ / 12.03.2022

  • Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
  • Հայաստանում ներկայում նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
  • Կվերականգնվի Կապանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցինԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ, Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածք էին այցելել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Դավիթ Դանիելյանը և Նարեկ Ղահրամանյանը։
  • Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին: 
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում է բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել։
  • Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ էջը վերականգնված ու պաշտպանված է։
  • Իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները։
  • Հայաստանի կարատեի առաջնության չեմպիոնները հայտնի են։
  • Ալեն  Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ։