01․02․2022 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԵԿԻՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի փոխվարչապետ, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը փետրվարի 4-ին կմասնակցի Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, իսկ փետրվարի 1-ին, մեկնելուց առաջ, բացառիկ հարցազրույց է տվել CCTV թղթակցին:

Հարցազրույցում Ահմեդովը նշել է, որ Չինաստանը համաշխարհային սպորտային գերտերություն է, որը ունի բարձր մակարդակի միջազգային սպորտային միջոցառումների անցկացման հարուստ փորձ, ժամանակակից մարզադաշտերի և կազմակերպչական հնարավորությունների շնորհիվ: Պեկինի 2008 թվականի ամառային  Օլիմպիական խաղերը համարելով ամենացնցող և ամենահաջողվածներից մեկը պատմության մեջ՝  նա վստահություն է հայտնել, որ Չինաստանը կկարողանա հաղթահարել համաճարակի հետևանքները և հաջողությամբ անցկացնել ձմեռային Օլիմպիական խաղերը:

Հիշատակելով Չինաստանի և Ադրբեջանի երկարամյա բարեկամության մասին՝ Ահմեդովը նշել է արդյունավետ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, այդ թվում  թոքաբորբի համաճարակի դեմ պայքարում և հույս հայտնել, որ երկու տերությունների հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել:

Աղբյուր․ world.huanqiu.com