01.02.2022 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԻ ԾԻՆՓԻՆԻՆ՝ «ՉՈՒՆՑԶԵ` ԳԱՐՆԱՆ ՏՈՆ»-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

 Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ, Նորին Գերազանցություն պարոն Սի Ծինփինին

 Մեծարգո պարոն Նախագահ,

 Իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին, Ամանորի գալուստը խորհրդանշող գարնան տոնի առթիվ, հայտնում եմ Ձեզ լավագույն բարեմաղթանքները:

 Մաղթում եմ, որ պատմական խոր արմատներ ունեցող և Ձեր ժողովրդի ազգային-հոգևոր հարուստ ժառանգությունը ցուցադրող այս տոնը Ձեր երկրին ու ժողովրդին բերի խաղաղություն, բարգավաճում, առատություն:

 Ադրբեջանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակն ու դինամիկան մեծ գոհունակություն են առաջացնում։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, արդյունաբերական և այլ ոլորտներում այսուհետ ևս հաջողությամբ կզարգանա մեր համատեղ ջանքերով:

 Օգտվելով առիթից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը մաղթում եմ հաջողություններ Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման գործում, վստահություն եմ հայտնում, որ այս միջազգային մրցումները կդառնան սպորտային մեծ տոն:

 Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ մշտական բարեկեցություն:

Հարգանքով՝ 

Իլհամ Ալիև

Ադրբեջանի Հանրապետության Նախագահ

 Աղբյուր․ mfa.gov.az