04.03.2022 ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԻԵՎԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ԼՎՈՎ ԵՎ ՈՒԺԳՈՐՈԴ. ՆՐԱՆՔ ԿԱՇԽԱՏԵՆ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Խոսնակն ընդգծել է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է հայրենակիցներին և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից:

ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով կոնտակտային համարները և էլ․ փոստի հասցեն ստորև լուսանկարում՝

Աղբյուր․https://armenpress.am