Ադրբեջանում Չինաստանի դեսպանության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանում Չինաստանի դեսպանատունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ Բաքվում անցկացրել են Պեկինի 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես են եկել ԱՀ-ում ՉԺՀ դեսպան տիկին Գո Մինը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն:
Իր ելույթում դեսպան Գո Մինը բարձր է գնահատել Ադրբեջանում մարզական գործունեության զարգացումը, շնորհակալություն հայտնել Ադրբեջանի կառավարությանը Պեկինի ձմեռային Օլիմպիադային ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար և Ադրբեջանի պատվիրակությանը մաղթել մեծ հաջողություններ առաջիկա խաղերում:
Ադրբեջանի ԱՕԿ-ի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն նշել է ձմեռային Օլիմպիական խաղերին Չինաստանի նախապատրաստությունը և շնորհակալություն հայտնել Չինաստանի դեսպանությանը՝ ցուցաբերած աջակցության համար, որն ուղղված է ձմեռային Օլիմպիական խաղերին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության ապահովմանը: Փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանի մասնակցությունը 2008 թվականի Օլիմպիական խաղերին շրջադարձային է եղել երկրի սպորտի զարգացման պատմության մեջ: Նա Պեկինն անվանելով «հաջողության երկիր»՝ հույս է հայտնել, որ Պեկինի ձմեռային Օլիմպիադային նոր հաջողություններ կգրանցվեն՝ ինչը կնապաստի Ադրբեջանում ձմեռային մարզաձևերի արագ զարգացմանը։
Միջոցառմանը ներկայացվել են տեսահոլովակներ Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին։ Բացի գեղարվեստական համարներից, Ադրբեջանի ԱՕԿ-ը ցուցադրել է նաև Պեկինում 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի համար Ադրբեջանի հավաքականի համազգեստը:
Աղբյուր․ china-embassy.org