19.02.2022 ԱՐԴՅՈ՞Ք ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՄԱՄԲ

Ուկրաինացի արևելագետ, Արևելյան Ասիայի հարցերով փորձագետ Նատալյա Պլաքսիենկո-Բուտիրսկայան հարցազրույց է տվել «Կասպիյ» թերթին։ Այն հարցին, թե արդյո՞ք Չինաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների բացմամբ։ Հնարավո՞ր է կապել  «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը Զանգեզուրի միջանցքի հետ, նա պատասխանել է․

-Կարծում եմ, որ Չինաստանը շահագրգռված է դրանով։ ՉԺՀ-ի համար կարևոր են ապրանքների առաքման անվտանգության հարցերը, արագությունը և, իհարկե, դիվերսիֆիկացումը։ Հետևաբար, որքան շատ տրանսպորտային հաղորդակցություն լինի, այնքան լավ․ սա ռազմավարական երկիր է։ Եթե նրանք դիտարկում են այնպիսի բարդ երթուղի, ինչպիսին է «Հյուսիսային ծովային ուղին», ապա ինչպե՞ս նրանք կարող են շահագրգռված չլինել Հարավային Կովկասով անցնող երթուղիներով։

Աղբյուր․ oxu.az