22.02.2022 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՉԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքաիլ Ջաբարովը երեքշաբթի հանդիպել է չինական BYD ընկերության գործադիր տնօրեն Իսբրանդ Հոյի հետ։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից:

«Ջաբարովը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին և շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանում էլեկտրոբուսների, հիբրիդային և ամբողջությամբ էլեկտրական մեքենաների հավաքման գործարանի բացման հարցերը:

Աղբյուր. http://interfax.az