26.01.2022 ՇՀԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՉԺԱՆ ՄԻՆԱԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

2022 թվականի հունվարի 26-ին ՇՀԿ-ի քարտուղարությունում տեղի է ունեցել ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա.Զեյնալիի հետ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՇՀԿ-ի հետ Ադրբեջանի փոխգործակցության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ՇՀԿ գործընկերների երկխոսության ինստիտուտի ընձեռած հնարավորությունները: Արձանագրվել է ՇՀԿ քարտուղարության շփումների ակտիվացման նպատակահարմարության ընդհանուր ըմբռնումը կազմակերպության գործընկեր պետությունների դեսպանաթյունների հետ:

Ա. Զեյնալլին ընդգծել է ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար Ադրբեջանի Հանրապետության հայտի արդիականությունը և նրա երկրի շահագրգռվածությունը՝ զարգացնելու ՇՀԿ անդամ երկրների հետ փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

ՇՀԿ գլխավոր քարտուղարը հաստատել է Չինաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան հետ մշտական երկխոսության քարտուղարության պատրաստակամությունը:

Աղբյուր․ rus.sectsco.org