Չինաստանում Ադրբեջանի դեսպան Աքրամ Զեյնալլին Beijing Daily-ին տված բացառիկ գրավոր հարցազրույցում հայտարարել է, որ Չինաստանը հերթական հաջողության կհասնի՝ ընդունելով 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինինում: Նրա կարծիքով այդ իրադարձությունը դրական ազդանշան կդառնա ողջ մարդկության համար համաճարակի դեմ պայքարի պայմաններում: Նա հավելել է, որ աջակցելու է ադրբեջանցի մարզիկներին խաղերում իր ներկայությամբ:
Աքրամ Զեյնալլին հիշատակել է նաև 2015 թվականին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում առաջին Եվրոպական խաղերի հաջող անցկացման մասին: Նա մարնամասնել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանում սպորտի զարգացման համար տասնյակ օլիմպիական կենտրոններ են կառուցվել: Հենց այդ պատճառով էլ ադրբեջանցի մարզիկները կարողացել են բարձր արդյունքների գրանցել միջազգային մրցումներում։
Զեյնալլին նշել է Ադրբեջանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը։ Այսպիսով, Ադրբեջանն առաջիններից էր, որ ստորագրել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի հետ համագործակցության մասին փաստաթղթերը։ Սա նպաստել է տարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված տրանսպորտային և ենթակառուցվածքային կարևոր նախագծերի իրականացմանը։
Դեսպանի խոսքով՝ 2022 թվականի ապրիլին Ադրբեջանի դեսպանատունը նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ՝ նվիրված երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին:
Աղբյուր․ https://www.toutiao.com