27.01.2022 ՊԵԿԻՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ԱՌԱՋԻՆ «ԿԱՆԱՉ» ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ․ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ

Պեկինում 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը համընկավ Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կարևոր տարեդարձի հետ: China.com-ի «Չինական հարցազրույց» ծրագիրը Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ քննարկել է ձմեռային Օլիմպիական խաղերի իր գնահատականը համաճարակների կանխարգելման և պայքարի տեսանկյունից, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի միջև ապագա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:

Խոսելով համաճարակի պայմաններում Օլիմպիական խաղերի անցկացման բարդության մասին՝ դեսպանը կարևորել է սահմանված կանոնների պահպանումը Օլիմպիական խաղերի մասնակիցների և օլիմպիական պատվիրակության անդամների առողջության ապահովման համար: Սերգեյ Մանասարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Չինաստանի արտաքին գործերի նախարարությանը ճանաչողական ճամփորդությունը կազմակերպելու համար, որի ընթացքում նա այցելել է խաղերի համար կառուցված տարբեր օբյեկտներ, հրապարակներ, հյուրանոցներ և այլ ենթակառուցվածքներ։ «Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը կդառնան մարդկության պատմության մեջ առաջին «կանաչ» օլիմպիական խաղերը ժամանակակից մարդկության պատմության մեջ։ Սա Չինաստանի զարմանալի տեխնոլոգիական նվաճումների լավագույն օրինակն է»,- ասել է նա։

Հարցազրույցի հիմնական թեմաներից էր 30 տարի առաջ տեղի ունեցած երկկողմ դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատման քննարկումը։ Մանասարյանը կարևորել է երկու երկրների համար գործունեության տարբեր ոլորտներում ձեռք բերված հաջողությունները: Նա նաև հույս է հայտնել, որկավելանան չինական ներդրումները  առևտրում և կրթության ոլորտում, կստեղծվեն նոր հնարավորություններ ինչպես Չինաստանում հայ ուսանողների, այնպես էլ Հայաստանում չինացի ուսանողների համար:

Աղբյուր․ fangtan.china.com