ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՖԱՆ ՅՈՒՆԸ՝ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հունվարի 12-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը «Silk Road New Watch» -ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ և դիվանագիտական հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

«Չինաստանը և Հայաստանը երկար ժամանակ բարեկամներ են և 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր պահպանել են կայուն փոխադարձ զարգացում։ Հումանիտար համագործակցությունը երկու երկրների միջև նույնպես ծաղկում։ Ավելի ու ավելի շատ հայեր, հատկապես երիտասարդները, հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանի և չինական մշակույթի նկատմամբ։

Համաճարակի բռնկումից հետո Չինաստանը և Հայաստանը միավորել են ջանքերը` երկու կողմերի միջև առևտրական համագործակցությունը պահպանելու համար։ Դրա շնորհիվ տնտեսական և առևտրային համագործակցությունը հաղթահարել է համաճարակի բացասական ազդեցությունը։

2020 թվականին երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 34,8 տոկոսով: Սակայն, 2021 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում երկկողմ առևտրի ծավալը հասել է 1,3 մլրդ դոլարի։ Սա ևս մեկ ռեկորդային ցուցանիշ է, որն ընդգծում է գործնական համագործակցության հսկայական ներուժն ու լայն հեռանկարները։ Ներկայումս չինական ձեռնարկությունները հաջողությամբ իրականացնում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ մայրուղին», հանքային ջրի գործարանները, ենթակայանների և ֆոտոգալվանային կայանների վերակառուցումը՝ դրական ներդրում ունենալով Հայաստանում և ՉԺՀ-ում բնակչության կենսապայմանների բարելավման և տնտեսական զարգացման գործում։

Դժվար ժամանակներում, երբ Չինաստանը պայքարում էր համաճարակի դեմ, հայ հասարակության բոլոր շերտերը տարբեր ձևերով հզոր աջակցություն էին ցուցաբերում Չինաստանին։ Չինաստանն օգնել է Հայաստանին ձեռք բերել Չինաստանից ընդհանուր առմամբ 1,2 մլն չափաբաժին պատվաստանյութ, ինչպես նաև 204 000 դեղաչափ՝ Covid-19 թոքաբորբի դեմ պատվաստանյութի ներդրման ծրագրի (COVAX) միջոցով»,  -ասել է Ֆան Յունը։

 

Աղբյուր․ http://am.china-embassy.org