19.01.2022 ՊԵԿԻՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆՁԵՌՈՒՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. «ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՏՆՕՐԵՆ

Հունվարի 18-ին Պեկինում կայացել է Չինաստանի, ՏՀԶԿ-ի և Եվրասիայի երկրների երիտասարդ էլիտաների միջև փոխանակման և երկխոսության հանդիպումը՝ «Միասին հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսով:

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն պարոն Մհեր Սահակյանը նշել է, որ Չինաստանի ձմեռային Օլիմպիական խաղերը լավ հնարավորություն են ընձեռում՝ ժողովուրդների միավորման և երկրների միջև համագործակցության համար: Նրա կարծիքով՝ այդ իրադարձության շնորհիվ Պեկինում հավաքված ղեկավարները կկարողանան երկխոսություն սկսել խաղաղության և անվտանգության մասին բարեկամական մթնոլորտում:

Սահակյանը նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանին այս առակելությունը է ստանձնելու և  նման բարդ խնդիրը կատարելու համար: Նրա խոսքով՝ նույնիսկ Եվրասիայում շարունակվող պատերազմների և կորոնավիրուսի պայմաններում որոշ տերություններ փորձում են բաժանել աշխարհը և խոչընդոտներ ստեղծել մարդկանց փոխգործակցության համար:

Նա նշել է, որ Օլիմպիական խաղերի անցկացումը մարդկանց կխրախուսի վերաիմաստավորել մարդկության ապագան։  «Մարդկությունը պետք է ընտրի համագործակցությունը մրցակցության փոխարեն, որպեսզի մենք կարողանանք կառուցել ավելի լավ և խաղաղ ապագա և իրականացնել Պեկինի 2022 ձմեռային Օլիմպիական խաղերի նպատակը՝ «Միասին հանուն ընդհանուր ապագայի»:

Աղբյուր․ https://world.chinadaily.com