2022 թվականի հունվարի 19-ին Հայաստանում Չինաստանի դեսպանատունը Գանսու նահանգի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Չժան Սյաոշուն և Լանչժոուի համալսարանի թիվ 2 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Յան Ցզինը կարտացել են հատուկ տեսադասախոսություն դեսպանատան բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Հայաստանում չինական հաստատությունների ներկայացուցիչների համար՝ Գանսու նահանգի արտաքին գործերի վարչության և առողջապահության հանձնաժողովի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել են նաև առողջապահության հանձնաժողովի կուսակցության խմբի քարտուղար Յան Լունզինը և արտասահմանյան երկրների հետ բարեկամության ասոցիացիայի հաստիքային փոխնախագահ Լյու Սյաոլինը:
Փորձագետները համակողմանիորեն և տեղեկատվական կերպով ծանոթացրեցրել են լսարանին կորոնավիրուսի նոր շտամի տեսակների, փոխանցման ուղիների, ամենօրյա նախազգուշական միջոցների, պատվաստումների և արդյունավետ հոգեբանական խորհրդատվության վերաբերյալ՝ վերջին տեղեկատվությունների և բժշկական գիտելիքների հետ։ Նրանք պատասխանել են նաև համաճարակի միտումների, հատուկ պատրաստուկների մշակման, օգտագործման և թիմի հոգեբանական տրամադրությունների ամրապնդման վերաբերյալ հարցերին:
Դեսպան ֆան Յունը շնորհակալություն է հայտնել փորձագետներին բոլոր մասնակիցների անունից հետաքրքիր ներկայացումների համար։ Նա անկեղծ շնորհակալություն հայտնել Գանսու նահանգի արտաքին գործերի վարչությանը և առողջապահության հանձնաժողովին’ համակարգման և կազմակերպման համար:
«Հայաստանում դեսպանատունը պատրաստ է աջակցել Գանսու նահանգին Հայաստանի հետ տեղական համագործակցության ակտիվորեն ընդլայնման հարցում ու հույս ունի, որ Գանսու նահանգը ապագայում կշարունակի մասնագիտական խորհրդատվություն և օգնություն տրամադրել Հայաստանում Չինաստանի դեսպանատանը և չինական հաստատություններին համաճարակի կանխարգելման ուղղությամբ», — ասել է ֆան Յունը:
Աղբյուր․ am.china-embassy.org