ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱԿԻՐՃ / 14․03․2022

  • Հայաստանին տրամադրվել է 306 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ` սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։
  • Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
  • Լարսը փակ է, ռուսական կողմում կուտակվել է 274 բեռնատար։
  • Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի իրար են բախվել ավտոմեքենաներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
  • Նախորդ  շաբաթվա ընթացքում Երևանում ծնվել է 371, Շիրակի մարզում՝ 33 երեխա։
  • Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 3.10 դրամ է, վաճառքինը՝ 4.48։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 5.50 դրամ է։ Դոլարի առքի նվազագույն գինը 505 դրամ է, վաճառքինը՝ 515 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 522 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 544 դրամով, վաճառվում՝ 562 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 578 դրամ է։
  • Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առաջին դեղաչափով պատվաստվածների թիվն ավելացել է 5 079-ով, երկրորդ դեղաչափով պատվաստվածներինը՝ 10929-ով:
  • Ազատ ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
  • Քարաթափում Կապանում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Փրկարարները սահմանազատել են տարածքը:
  • 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից:
  • Հայաստանում  նախորդ տարի ավանդների փոխհատուցում է ստացել ավելի քան 5900 քաղաքացի։
  • Երևանում ՌԴ դեսպանատան մոտ քաղաքացիներն ակցիա են արել ի պաշտպանություն Ռուսաստանի։