ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱԿԻՐՃ / 15․03․2022

  • Բացահայտվել  է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ:
  • 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.36 դրամով։ Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.36 դրամով, առավելագույնը՝ 4.04 դրամով, միջինը՝ 3.80 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.65 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.05 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։
  • Գյումրի  բժշկական կենտրոնում գործում է սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը:
  • 2021 թվականին մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 8,1%-ով։
  • Հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը։
  • Վերաֆինանսավորման  տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսային կետով:
  • ՀՀ զինված ուժերից բազմաթիվ սպաներ են ազատվել աշխատանքից. փոխնախարար։
  • Ռուսական «Աէրոֆլոտը» վերականգնում է թռիչքները դեպի Հայաստան։
  • Հայաստանի զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ:
  • Պետությունից խոշոր չափի գումար հափշտակած անձին մեղադրանք է առաջադրվել. Արցախի ՔԿ:
  • Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք: Այս մասին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:
  • Երևանի  քաղաքապետարանն անհատույց օգտագործման համար տարածք հատկացրեց «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամին։
  • IFC-ն Հայաստանում ձեռներեց կանանց համար ներդրումները խթանելու նոր ծրագիր է սկսում։ Բիզնեսի աճի, ֆինանսավորում ներգրավելու և ավելի շատ հասույթ ստանալու հարցում ձեռներեց կանանց օգնելու համար, Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ/IFC) Ճապոնիայի կառավարության հետ համագործակցելով, նոր նախաձեռնության մեկնարկ է տվել Հայաստանում։