ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱԿԻՐՃ / 16․03․2022

  • Մարտի 15-ին, ժամը 16։55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով կան խցանված ավտոմեքենաներ։ Փրկարարները խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա։
  • Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են։
  • Վանաձորի ԲԿ-ում բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին սպասարկող վերականգնողական բաժանմունք։
  • Մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվի. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին:
  • «Հրաշք այգի» ռեստորանային համալիրը տուգանվել է։
  • Մարտի 2-ից 14-ը ներառյալ ոչ ռեզիդենտները Հայաստանում բացել են շուրջ 6 500 բանկային հաշիվ։
  • «ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները, իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան». Առնակ Ավետիսյանը թուրքերի և ադրբեջանցիների կողմից  Հայաստանում գույք ձեռք բերելու մասին։
  • Կրակոցներ Երևան-Սևան ճանապարհին գործող հացատանը. 2 հոգու հիվանդանոց են տեղափոխել։
  • Հայաստանի պետական պարտքը փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 9 մլրդ 324,3 մլն դոլար։
  • Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց` պահանջելով իշխանություններից լուծել Արցախի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները։
  • Ադրբեջանական կողմն սկսել է գազատարի վերանորոգման աշխատանքները. Արցախում գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի։
  • Պոլիկլինիկաները կվերազինվեն նոր սարքավորումներով. Առողջապահության նախարարությունը պատրաստվում է ապահովագրության ծրագրին:
  • ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ հանրային սննդի օբյեկտում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:
  • Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրել է 85 տոկոսով․ փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է նորարական ծրագրի ամփոփմանը նվիրված աշխատաժողովին: