Ադրբեջանի Հանրապետութունում Չինաստանի դեսպան Գո Մինը բագառիկ հարցազրույց է տվել «SES» լրատվական գործակալությանը։
Հարցին, թե ինչպես է դեսպանը գնահատում Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, Գո Մինը նշել է երկու տերությունների համագործության դրական դինամիկան։ Բացի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նահագծի կառուցման գործում ամուր փոխգործակցությունից, տիկին Մինը նաև ընդգծել է COVID-19-ի դեմ համատեղ պայքարը, խորը բարոյական աջակցությունը և ժամանակին նյութական օգնությունը Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում:
Գո Մինը խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում համագործակցության հիմնական ուղղությունների մասին․ «Անցյալ տարվա հունիսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել էր, որ Չինաստանն Ադրբեջանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացմանը և պատրաստ է նրա հետ կիսել հնարավորությունները, ձգտել ընդհանուր զարգացման, համատեղ ծրագրել և առաջ տանել համագործակցությունը նախաձեռնության շրջանակներում: Կողմերը ստեղծել են տնտեսական և առևտրային համագործակցության միջկառավարական հանձնաժողով և անցկացրել ութ հանդիպում, որոնց ընթացքում ձեռք են բերվել առևտրատնտեսական ներդրումների, տրանսպորտի և լոգիստիկայի, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ բազմաթիվ պայմանավորվածություններ» ։
Երկու երկրների մշակութային համագործակցության մասին խոսելով՝ տիկին Մինը նշել է․ «Չինաստանի Ժողովրդական բարեկամության միությունը, Սուն Ցինլին հիմնադրամը, Չինաստանի Ժողովրդական դիվանագիտության գիտական ընկերությունը, Չինական հանրային դիվանագիտության ասոցիացիան, ՇՀԿ-ի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության Չինական կոմիտեն և այլ չինական կազմակերպություններ Հեյդար Ալիևի հիմնադրամի և Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի հետ հաստատել են համագործակցության լավ հարաբերություններ և ձևավորել են կանոնավոր փոխգործակցության մեխանիզմներ»։
Դեսպանն անդրադարձել է նաև զբոսաշրջային համագործակցությանը. «Ադրբեջանը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում արտասահման մեկնող չինացի զբոսաշրջիկների շրջանում։ 2019 թվականին Ադրբեջան է այցելել ավելի քան 20 հազար չինացի զբոսաշրջիկ, և այդ ցուցանիշը ռեկորդային է դարձել:Համաճարակը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային զբոսաշրջային ինդուստրիային, բայց, միևնույն ժամանակ, այն նոր հնարավորություններ է ստեղծել զբոսաշրջությունը վերափոխելու համար։ Չինաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համատեղ ջանքեր գործադրել զբոսաշրջային համագործակցության խորացման համար»։
Աղբյուր․ http://az.china-embassy.org