ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱԿԻՐՃ / 17․03․2022

  • «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնում է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակներում կդասավանդեն արտերկրյա և հայաստանյան առաջատար մասնագետները:
  • Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը. վարորդին և ուղևորին դուրս են բերել փրկարարները:
  • Քրիստիննե  Գրիգորյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ,առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված կանանց և անչափահասների հետ:
  • Խնձորեսկում ԱԱԾ սահմանապահ զորքերին հողամաս կհատկացվի:
  • Կառավարությունը հաստատեց Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։
  • Կառավարությունը  ավելի քան 2 միլիարդ դրամ կհատկացնի ոստիկանությանը՝ Լոռիում ու Շիրակում պարեկային ծառայության ներդրման նպատակով։ Համապատասխոն որոշումն ընդունվեց կառավարության մարտի 17-ի նիստում։
  • Մարտի 22-ից «Аэрофлот»-ը վերականգնում է Մոսկվա-Երևան ամենօրյա կանոնավոր թռիչքները Superjet-100 օդանավերով։
  • Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի։
  • Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադայում ոսկե մեդալների քանակով ՀՀ դպրոցականների թիմն առաջինն է։
  • Կառավարությունը կհատկացնի 67 մլն դրամ Սյունիքի 13 բնակավայրերում դպրոցների կառուցման նախագծեր մշակելու համար:
  • Այսօր ՀՅԴ երիտասարդական միությունը, ՀՀԿ-ն, երիտասարդական ուսանողական կազմակերպությունները համատեղ բողոքի ակցիա են կազմակերպել ԱԳՆ շենքի մոտ՝ ընդդեմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։
  • Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերվել։
  • «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան փակվում է. աշխատակիցներին ազատում են աշխատանքից: