2021 թվականի դեկտեմբերի 4-ին Չինաստան-Եվրոպա առաջին բեռնատար «Տյանմա» գնացքը Ուվեյ Հարավային կայարանից մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Սինցզյանում Հորգոսից հետո այն անցել Ղազախստանի Ակտաու և Ադրբեջանի Բաքվի նավահանգիստներով և ժամանել Թբիլիսի՝ բացելով Վրաստանի մայրցամաքային դարպասները դեպի Ասիա և Եվրոպա: Հին ժամանակներից Ուվեյն իր յուրահատուկ գտնվելու շնորհիվ, եղել է Մետաքսի ճանապարհի մարգարիտը։
Նախկինում ուղիղ երկաթուղային գծերի բացակայությունը լուրջ խոչընդոտ էր Գանսու (Ուվեյ) միջազգային ցամաքային նավահանգստի պլատֆորմի զարգացման համար․ ներմուծման և արտահանման ապրանքները պետք է տեղափոխվեին Ուվեյ Հարավային կայարան, ինչը զգալիորեն բարձրացրել էր փոխադրման արժեքը:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության՝ հարուստ պատմություն ունեցող հարյուրամյա նախագծի մեկնարկի հետ, սկսվել է Չինաստանի և աշխարհի ընդհանուր բարգավաճման և զարգացման նոր փուլը:
Աղբյուր․ https://www.yidaiyilu.gov