19.01.2022 ՊԵԿԻՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ 2-ՐԴ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Հունվարի 10-ին Պեկինում տեղի է ունեցել քաղաքակրթությունների փոխանակման և փոխադարձ ճանաչման երկրորդ երկխոսությունը, որը կազմակերպել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կապի բաժնին կից միջազգային փոխանակումների Չինական ասոցիացիան, որտեղ տեսաուղերձով հանդես է եկել ՉԺՀ-ի փոխնախագահ Վան Ցիշանը, իսկ հիմնական զեկույցով հանդես է եկել ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Մշտական Կոմիտեի նախագահի տեղակալ Ցզի Բինսյուանը:

«Զարգացած երկրներում սոցիալ-քաղաքական լարվածության աճի և սոցիալական խավի միջև եկամուտների տարբերության ավելացման հետ մեկտեղ ավելի ու ավելի շատ մտածողներ, փորձագետներ և գիտնականներ են նայում Չինաստանին ‘փորձելով հասկանալ նրա ֆենոմենալ հաջողության հիմնական պատճառները և ջանալով ընդօրինակել նրա փորձը»,-  ասել է Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Պողոսյանն։

Աղբյուր․ m.thepaper.cn