28.01.2022 «ԵՐԿՈՒ ԵՐԿԻՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ է ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԱՍՆԵԼ ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ»․ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԶԼՄ-ների հարցին, թե ինչպիսին են Վրաստանի ակնկալիքները Չինաստանի և Վրաստանի միջև ապագա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, Չինաստանում Վրաստանի դեսպան Արչի Կալանդիան նշել է․ 

«Վրաստանն ու Չինաստանը մշտապես եղել են փոխադարձաբար վստահելի գործընկերներ և ամուր բարեկամներ։ Հաճելի է նշել, որ այս տարի լրանում է Վրաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։  Երկրները շարունակում են առաջընթացի հասնել երկկողմ և բազմակողմ համագործակցության մեջ։ Ուրախ եմ, որ Վրացական ավելի և ավելի  ընկերությունները մուտք են գործում չինական շուկա։ Միևնույն ժամանակ մենք ակտիվորեն մասնակցում ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Վստահ եմ, որ մենք կամրապնդենք և կխորացնենք մեր համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, ներառյալ առևտրատնտեսական համագործակցություն:  Այս տարի  նախատեսում ենք  նաև կազմակերպել մի շարք միջոցառումներ և ընդունելություններ՝ ի պատիվ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, հատկապես՝ մշակութային ոլորտում»։

Աղբյուր․ fangtan.china.com