Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում ուրախ է մեկնարկել հայոց լեզվի անվճար դասընթացներ:
Այս դասերը վերջին շրջանում հայրենադարձվածներին կօգնեն հաղթահարել լեզվական խոչընդոտները և բարելավել արևելահայերենի իմացությունը:
Անվճար պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ՝ 1 ու կես ժամ տևողությամբ: Դասընթացները կտևեն 2 ամիս: Տեղերը սահմանափակ են։
Աղբյուր․ http://diaspora.gov.am