21․03․2022 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ «China Eastern Airlines» ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է  «Interfax-Azerbaijan»-ը՝ հղում անելով նախագահի պաշտոնական կայքին։ Ցավակցության տեկստում ասված է․

«Մենք ցնցված էինք Չինաստանի հարավում «China Eastern Airlines» ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վթարի բազմաթիվ զոհերի մասին լուրերից։ Կիսելով ձեր վիշտն այս ծանր պահերին՝ Ադրբեջանի ժողովրդի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին, ինչպես նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ այս ողբերգության կապակցությամբ»։

Երկուշաբթի ավելի վաղ հայտնի դարձավ, որ «China Eastern Airlines» ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը կործանվել է Չինաստանի հարավում՝ Գուանսի Չժուան ինքնավար շրջանում։ Նավում 133 մարդ է եղել։ Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ։

Աղբյուր․ Interfax-Azerbaijan