22․03․2022 ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԲԱՑՈՒՄ «ՄԵԿ ԳՈՏԻ , ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» — Ի ՀԱՄԱՐ

Ադրբեջանն ու Իրանը մարտի 11-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել’ Իրանի տարածքով Նախիջևանի ինքնավար հանրապետության և Ադրբեջանի Արևելա-Զանգեզուրի տնտեսական շրջանի միջև նոր հաղորդակցական ուղիները ստեղծելու մասին պատմական փաստաթուղթ: 

Չինաստանից դեպի եվրոպական երկրներ բեռների մեծ մասը գնում էր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հյուսիսային միջանցքով։ Նոր հաղորդակցությունները ռազմավարական փոփոխություններ կմտցնեն չինական նախաձեռնության տրանսպորտային-լոգիստիկ քարտեզում: Հուշագրի շրջանակներում կստեղծվեն նոր երկաթուղիներ, ավտոմայրուղիներ, ինչպես նաև՝ կապի և էներգամատակարարման գծեր ողջ երթուղու ընթացքում: Նոր ճանապարհի միջոցով կիրականացվեն ներմուծման, արտահանման և տարանցիկ բեռների փոխադրումներ։ Հուշագրի համաձայն՝ կողմերը պետք է ապահովեն իրենց  տարածքում գտնվող ճանապարհատվածի արդիականացումը, վերականգնումն ու կառուցումը։ 

Բացի այդ, զուգահեռ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Թուրքիայի միջև Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղային նախագծի իրականացման ուղղությամբ։ Նոր հաղորդակցությունների շնորհիվ հնարավոր կլինի միավորել երկաթուղիները՝ չինական բեռները Թուրքիա և Եվրոպա  առաքելու համար։

Այսպիսով, Չինաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը հրաշալի հնարավորություններ է բացում բազմաթիվ խնդիրների լուծման համար։

Աղբյուր․ https://vestikavkaza.ru