Մարտի 26-ին Լոնդոնի Սենտ Քենսինգթոնի թագավորական համայնքի Քեթբերտ եկեղեցում տեղի է ունեցել «Բարոկկո օպերային արիաներ և երաժշտություն» բացառիկ համերգ: Այս մասին տեղեկացնում է «asbarez» կայքում։
Համավարակից հետո այս համերգը Լոնդոնի Բարոկկո ոճի հազվագյուտ համերգներից էր հայ և միջազգային երաժիշտների մասնակցությամբ:
Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանահայկական «Քլինգեն երգչախմբ և մշակութային ասոցիացիան (միութունը)»` գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի գլխավորությամբ:
Համերգին ներկա էին Լոնդոնի Քենսինգթոնի թագավորական համայնքի քաղաքապետ Ջերալդ Հարգրիվսը, անգլիական, հռոմեական կաթոլիկ և հայ առաքելական եկեղեցիների հովիվներ Փօլ Բեգոտը, Ջիմ Քարին և Շնորք Բաղդասարեանը, Իտալիայի մշակութային ինստիտուտի (հիմնադրամի) նախագահ Կատիա Պիցին, Լորդերի պալատի անդամներ, Հայ համայնքի խորհրդի նախագահ Արմանդ Աբրահամյանը, Մեծ Բրիտանիայի մի շարք հայկական կազմակերպությունների նախագահներ, Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի և Երաժշտության թագավորական քոլեջի երաժիշտներ:Երեկոյի ընթացքում համերգավար Վանուհի Պետրոսյանը ներկայացրել է Վիվալդիի, Մոնտեվերդիի, Բոնոնցինիի, Սկարլատիի, Ջիորդանիի, Կալդարայի, Գլյուկի, Կարիսսիմիի բարդագոյն օպերային իտալական բարոկ արիաները` որոնք վարպետորեն կատարվել են տենոր Սիփան Օլահի, կլավիսինահար Մարիա Փալազեանի, հոբոյիստ Յակոբ Ջէք Մուրադեանի, Քլինգեն լարային քառեակի կողմից:
Երաժշտացանկում ընգրկվել էր նաև Մարչելլոյի աշխարահռչակ Հոբոյի երեք մասանոց կոնցերտը, որը կատարել են հոբոյիստ Յակոբ Ջէք Մուրադեանը, ողջ երաժշտական կազմը և այս անգամ դիրիժոր Սիփան Օլահի ղեկվարութեամբ:
Նշենք, որ Սիփան Օլահը մշակել և համերգային ստեղծագործություններ է կատարել այս գործիքային համույթի համար։ Համերգին ներկա երաժիշտները բարձր գնահատեցին այս յուրահատուկ կատարումները՝ նշելով գործիքներին տրված եզակի թեմաները, դինամիկան, մտածելակերպը և բարոկկո-ավտենտ երաժշտական ոճի վարպետ կատարելությունը։
Համերգի ավարտին երախտագիտության խոսքով ելոյթ է ունցել քաղաքապետ Գերալդ Հարգրիվզը` ընդգծելով այս համերգի բացառիկությունը լոնդոնյան երաժշտասէր հասարակության այսօրվա կյանքում: Նա բարձր գնահատական է արժանացրել գեղարվեստական ղեկավար մայեստրո Սիփան Օլահին, Քլինգեն երգչախմբին և մշակութային ասոցիացիային հայակական և միջազգային երաժշտարվեստը ներկայացնելու մեծ գործունեության մէջ Լոնդոնում և Միացյալ Թագավորությունում:
(Թղթակցությունը՝ Քլինգեն Երգչախմբ և Մշակութային Միության)