31.03.2022 ՀԱՅ ԴԱՏԸ ՄԵԾԱՐԵԼՈՒ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ 11 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ

2022 թվականի ապրիլի 9-ին,  ժամը 11:00-ին առցանց միջոցառման ժամանակ Արևմտյան Ամերիկայի Կրթության դեպարտամենտի Հայ Դատի հանձնախումբը կմեծարի Հայոց ցեղասպանության օրինակելի ուսուցման 11 ուսուցիչներին և համահեղինակներին: Այս մասին տեղեկացնում է «asbarez»  կայքը, հղում անելով  ancawr-ed.org-ին։

Միջոցառման կազմկոմիտեի նախագահ Թալին Արսենյանը կարծում է, որ հանդիպումը լավ առիթ է՝ Ցեղասպանության դոկտրինում նշանակալի ներդրում ունեցոծներին ընդգծելու համար։

Հայոց ցեղասպանության ուսուցման ժառանգության մրցանակը կհանձնվի դոկտոր Ալֆրեդ Դե Զեյսին (Ժնևի դիվանագիտական համալսարան), իսկ Հենրի Մորկենթաու մրցանակը կհանձնվի Քելլի Կոնեսին (Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի նախագահ), Մայքլ Կանինգեմին (Թել Ավիվի ավագ դպրոց), Տեխաս և Դեյվիդ Խարմսը (Պենտաչ դպրոց, Օհայո):

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան մրցանակը կտրվի դոկտոր Մեթյու Ջանդյան (Ֆրեզնոյի պետական համալսարան) և Սառա Չիթչյան Զարուի մրցանակ՝ Արմինե Ալեքսանին (Գլենդելի Ջեֆերսոնի տարրական դպրոց), Փեթրիք Տաւարհանեանին (Կլենտէյլի «Քլարք» երկրորդական վարժարան) և Շաքե Ժագլին Պալյան (Պերպինկ քաղաքի «Ժան Պերոզ» միջնակարգ դպրոց):