ՀՅԴ «Արշավիր Շիրակյան» կոմիտեի ամենամյա բարեգործական միջոցառումը հաջողությամբ է անցել՝ ընդունելով ավելի քան 160 համակիրներ։ Այս մասին հայտնում է «asbarez» կայքը։
Միջոցառման ընթացքում հավաքված գումարը կուղղվի Կրանատի Հիլզի «Մելքոնյան» հայկական կենտրոնում իրականացվող երիտասարդական տարբեր ծրագրերի բարձրացմանն ու ընդլայնմանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Լոս Անջելեսում Լիբանանի գլխավոր հյուպատոս Փեշիր Սարգիսը և Վենեսուելայում Լիբանանի դեսպան Իլիաս Լեպպոսը: