ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԻՆ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԵՆ. ԳՈ ՄԻՆ

Ադրբեջանում Չինաստանի դեսպանության պաշտոնական կայքում տեղադրվել է Ադրբեջանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Գո Մինի շնորհավորական ուղերձը:

«2022 թվականի ապրիլի 2-ին լրանում է Չինաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Սա պատմական պահ է։ Թույլ տվեք Ադրբեջանում Չինաստանի դեսպանության և անձամբ իմ անունից անկեղծ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ հղել բարեկամ ադրբեջանական ժողովրդին:

Վերջին 30 տարիների ընթացքում չին-ադրբեջանական հարաբերությունները դիմակայել են ժամանակի փորձությանը և միջազգային իրադրության սրընթաց փոփոխություններին: Այսօրվա դրությամբ չին-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են պատմության լավագույն շրջանում։»

Դեսպանը նավ նշել է, որ պետություններն ակտիվորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում։

«Կողմերն ակտիվորեն համագործակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության մեջ, շարունակաբար խորացնում են գործնական փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, հաղորդակցության և այլ ոլորտներում ։

Անցած 30 տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն աճել է ավելի քան 1200 անգամ։ Հաջողությամբ իրականացվում են նավթի և գազի հետախուզման և արդյունահանման, մեքենաշինության, արդյունաբերական պարկերի շինարարության ոլորտներում ծրագրեր, զգալիորեն աճել է Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը հատող Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների թիվը։»

Իր ուղերձում տիկին Գո Մինը նշեց մշակութային համագործակցությունը և երիտասարդների հետաքրքրության ավելացումը միմյանց լեզուների ուսուցման գործում:

«Նկատելի արդյունքներ են գրանցվել երկկողմ ուսանողական փոխանակումներում և դասական ստեղծագործությունների թարգմանություններում։ Ադրբեջանում նկատվում է չինարենի բում, շատ երիտասարդներ գալիս են Չինաստան սովորելու և բիզնես վարելու համար։ Չին ժողովուրդն ավելի և ավելի մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանին։ Չինական շատ բուհերում բացվել է «Ադրբեջանական լեզու» մասնագիտությունը։»

«Չինաստանին և Ադրբեջանին բարգավաճում ու հզորություն եմ մաղթում։

Թող չին-ադրբեջանական բարեկամությունը տևի հավերժ», — ավարտել է իր ուղերձը դեսպան Գո Մինը։