ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ANCA-Ի ՀԵՏ

Վաշինգթոնում հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամների և գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Հայաստանի անվտանգության հարցեր, այդ թվում՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի համայն հայության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։ 

Այս մասին հայտնել է իր ֆեյցբուքյան էջում Աննա Գրիգորյանը։ 

«Քննարկել ենք այս իշխանությունների կողմից նախաձեռնված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վտանգավոր գործընթացի, առկա սպառնալիքների, ինչպես նաև այս դժվարին ժամանակահատվածում  Սփյուռքի դերի էականորեն բարձրացման մասին», — գրել է նա։