Մարտի 27-ին Լոս Անջելեսի «Marriott» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական միջոցառում՝ ի պատիվ Գլենդեյլում հայ-ամերիկյան թանգարանի հովանավորների: Թանգարանի կառուցման համար հանգանակված գումարը գերազանցել է 31 միլիոն դոլարը։ Այս մասին հայտնում է «asbarez» կայքը։
Արարողությանը ներկա էին ավելի քան 1100 համակիրներ, համայնքապետեր և պետական պաշտոնյաներ։ Բացման խոսքով հանդես է եկել թանգարանի գործադիր տնօրեն Շանթ Սահակյանը։
Արարողության հիմնական հովանավորներն էին Ռոն և Քորթնի Առաքելյանը, Ջեք և Մորո Քալայջյանը, Գոգենը և Ալեքսիա Ղևոնդյանը, Դավիթ և Մարգարետ Մկրուպլյանը, The GASKA Alliance հիմնադրամը, Bank of America-ն, Վարդան և Ջանեթ Պարսումյանը, Ֆրեդ Բոնյադյանը, Սաքո և Աիդա Ղարախանին, LIZ General Partnership-ը:
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև թանգարանի գործադիր մարմնի նախագահ Բերջ Կարապետյանը։ Նա տեղեկացրել է թանգարանի աջակցության համար երիտասարդ մասնագետների հանձնաժողովի ստեղծման մասին և ներկայացրել է դրան նախագահ Ալիեն Օհանյանին և անդամներին։