ՉԺՀ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

2022 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նշեցին երկկողմ կապերի պատմության մեջ նշանակալից տարեթիվը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 – ամյակը:

Այս կապակցությամբ ՉԺՀ-ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության պաշտոնական կայքում տեղադրվել Է ՉԺՀ-ում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աքրամ Զեյնալլիյի հոդվածը:

Դեսպանը հոդվածում  նշում է, որ ադրբեջանցի և չինացի ժողովուրդների միջև բարեկամությունը պատմական արմատներ ունի՝ սկիզբ առնելով Մետաքսի ճանապարհի հնագույն ժամանակներից: Նա անդրադարձել է նաև Չինաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության տարբեր պատմական պահերին, պետությունների ղեկավարների միջև ստորագրված հուշագրություններին և տարբեր մակարդակներում համագործակցությանը։

«Պատմելով բազմապլանային համագործակցության մասին՝ անհրաժեշտ է ընդգծել այն փաստը, որ Ադրբեջանն առաջին երկրներից էր, որը աջակցել է Չինաստանի բարձրագույն ղեկավարության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ակտուալ նախաձեռնությանը, որը նոր հնարավորություններ է բացում երկրների համար առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, հաղորդակցային, ներդրումային և մշակութային-հումանիտար կապերի հաստատման գործում: Մասնավորապես, Ադրբեջանի նախաձեռնությամբ կառուցված «Բաքու-Թբիլիսի-Կարս» երթուղով երկաթուղային ճյուղը, ինչպես նաև Ալյաթում Բաքվի Միջազգային առևտրային նավահանգստի գործարկումը ձևավորեցին Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցք, որը կոչվում էր նաև Միջին միջանցք», — գրել է պարոն Աքրամ Զեյնալլին:

Նա նաև նշել է Չինաստանի առաջատար ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի Արևելա-Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններում վերականգնման և վերակառուցման աշխատանքներին:

«Կցանկանայի վստահություն հայտնել, որ ադրբեջանա-չինական փոխգործակցության արդյունքները մեզ իրավունք են տալիս խորը բավարարվածության զգացումով համատեղ նշել այդ կարևոր ամսաթիվը մեր միջպետական համագործակցության պատմության մեջ։ Թող ադրբեջանա-չինական բարեկամությունն ապրի ու ամրապնդվի դարերում։», — ամփոփեց իր հոդվածը Զեյնալլին։