ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅՔՆ ԱՅԺՄ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 327 ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Ամբողջ աշխարհից Հայոց ցեղասպանության հուշահամալիրների լլայնաձավալ հետոզոտություններից և մեծ թվով լուսանկարներ տրամադրելուց հետո, Հայկական ազգային ինստիտուտի (ՀԱԻ) կայքում ներկայումս ցուցադրվում է 327 հուշահամալիր 45 երկրներում: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարի պաշտոնական կայքը։

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը տխուր առիթ է հանդիսացել շատ համայնքների համար՝ տեղադրելու նոր հուշահամալիրներ:

Տվյալների բազան նախկինում ներառում էր 200 հուշահամալիր 32 երկրներում։ Նոր ցուցանիշներն արտացոլում են հուշահամալիրների թվի 60%  աճը ևս 13 երկրներում։ Բացի այդ, 74 առկա հաղորդագրությունները թարմացվել են նոր տեղեկություններով։ Այս ամենը կարելի է մանրամասն դիտարկել 650 պատկերների միջոցով, որոնք ավելացվել են տվյալների բազայում:

Այն պարունակում է յուրաքանչյուր հուշահամալիրի տեղեկատվություն, տեսակի նկարագրություն, գտնվելու վայր, տեղադրման տարի, կարևոր գրությունների տառադարձություն և լրացուցիչ տվյալներ, ինչպիսիք են նկարիչ, քանդակագործ կամ ճարտարապետ, հովանավորներ և պաշտոնական այցելուներ։ Տվյալների բազան ունի նաև որոնման գործառույթ՝ ըստ հուշահամալիրի տեսակի կամ քաղաքի, որտեղ այն գտնվում է:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրները, ինչպես հայկական եկեղեցիները   մատնանշում են Սփյուռքի համայնքների գոյությունը, նշում են նրանց գտնվելու վայրը և վկայում 1915 թվականի գազանությունների զոհերի հիշատակը հարգելու հայ ժողովրդի նվիրվածության խորության մասին։