ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՆԴՐԵԱՍ ԿԱՑԱՆԻՈՏԻՍԻ ՀԵՏ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռախոսազանգ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսի հետ։ Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա եղբայրական կապերին։ Կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա։

Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը, իսկ Կացանիոտիսը ընդգծել երկու սփյուռքների համատեղ աշխատանքի կարևորությունը։

Զրույցի վերջում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ համագործակցությանը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ձեռնարկել և իրականացնել համատեղ նախաձեռնություններ, հատկապես մշակույթի և հանրային դիվանագիտության ոլորտներում։

Աղբյուր․ http://diaspora.gov.am