ANCA-Ն ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ (ANCA) ապրիլի 2-ին կայացել է Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենի հանդիպումը Հայաստանի խորհրդարանի անդամ Արթուր Խաչատրյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին ANCA Greater Crescenta Valley բաժանմունքի նախագահ դոկտոր Էլիս Չալիանը, ANCA San Fernando Valley Արևելյան բաժանմունքի նախագահ և Շերման Օուքս շրջանի խորհրդի անդամ դր Ավո Բաբիանը, ANCA-ի Ազգային խորհրդի անդամ և Փասադենայում ANCA-ի բաժանմունքի ներկայացուցիչ Աիդա Դիմեջյանը, ANCA-ի Ազգային խորհրդի անդամ Զանկու Արմենյանը և դր Արմեն Կարապետյանը:

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Սյունիքում, Արցախում և սահմանամերձ շրջաններում առկա որոշ էքզիստենցիալ խնդիրներ: Հոլդենն իր հերթին ընդգծել է Կալիֆորնիայի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում կապերի ընդլայնման կարևորությունը, Հայաստանի համար նման բարդ իրավիճակում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել Crescenta Valley Meher & Satig Der Ohanessian Youth Center-ում:

Աղբյուր․ oragark.com