ԱՄՆ հայաշատ Գլենդել քաղաքը նոր քաղաքապետ ունի: Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանը այդ պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին: Այս մասին հայտնում է ANCA Western Region ֆեյսբուքյան իր էջում։
Քասախյանը ծնվել է Բոստոնում: Նա Գլենդելի բնակիչ է 1986 թվականից:
Մինչ քաղաքային խորհրդի կազմում ընտրվելը՝ 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային գործավար՝ չորս անգամ ընտրվելով և վերընտրվելով Գլենդելի ընտրողների կողմից։