30.03.2022 ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԴԱՍԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

2022 թվականին լրանում է Չինաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Մշակութային փոխանակումների խրախուսման և փոխադարձ գնահատման նպատակով մարտի 30-ին ՉԺՀ-ի  մամուլի և հրապարակումների պետական վարչությունը և Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարությունը  հուշագիր են  ստորագրել՝ տեքստերի փոխանակման շրջանակներում դասական ստեղծագործությունների փոխադարձ թարգմանության և հրապարակման մասին։

Հուշագիրը ստորագրել է Չինաստանի քարոզչության  վարչության փոխնախարար Չժան Ցզյանչուն և մշակույթի առաջին փոխնախարար Էլնուր Ալիևը։

Հուշագրի համաձայն ՝ Չինաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հաջորդ հինգ տարի ընթացքում համատեղ թարգմանել և հրատարակել երկու երկրի 50 դասական ստեղծագործություններ, որպեսզի ավելի շատ հոգևոր և մշակութային ապրանքներ նվիրեն երկու երկրի ընթերցողներին և ժողովուրդներին:

Այս հուշագրի ստորագրումն ու իրագործումն էլ ավելի կնպաստի երկու երկրի միջև մշակութային փոխանակումների հետագա զարգացմանը և փոխադարձ ճանաչմանը:

Աղբյուր․ www.news.cn